Մերկելի լիմուզինը վթարի է ենթարկվել

Վթարի Է ենթարկվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական լիմուզինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ոստիկանությունը:

Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել դեկտեմբերի 15-ին: Գերմանիայի կառավարության ղեկավարը Բրանդենբուրգից Բեռլին Էր գնում A10 ավտոճանապարհով: Հանկարծակի կողքով ընթացող ավտոմեքենան, որը վարում Էր 82-ամյա մի կենսաթոշակառու, մոտեցել Է Անգելա Մերկելի զրահապատ լիմուզինին եւ դիպել նրան:

Երկու փոխադրամիջոցներն Էլ աննշան քերծվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում