Թուրքական «Ռադիկալ» թերթը գովաբանել է Հայաստանի դիվանագիտությունը

Թուրքական «Ռադիկալ» թերթում դեկտեմբերի 15-ին լույս է տեսել Արիս Նալջըյի հեղինակած հոդվածը, որը հենց սույն հոդվածի խորագրից շատ ուշագրավ կարելի է համարել: Մասնավորապես’ վերոնշյալ հոդվածում վերջինս հանգամանալից ներկայացնում է հայկական հեռատես դիվանագիտության պատճառները: Հոդվածը սկսվում է հետևյալ կերպ. «Հայաստանը Թուրքիային լավ է ճանաչում: Գիտի’որ խոսքերը որ թուրք դիվանագետներին և քաղաքական գործիչներին են պատկանում»:«Արմենպրես»-ի հաղորդմամբ’այնուհետև Նալջըն, խոսելով ՍԾՏՀ կազմակերպության մասին նշում է, որ ՍԾՏՀ կազմակերպության անդամ բոլոր երկրներն իրենց ներկայացուցչությունները ունեն Թուրքիայում, այդ թվում և Հայաստանը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանի ներկայացուչության գրասենյակը միակ պաշտոնական գրասենյակն է, այդ պատճառով էլ կարևոր դերակատարություն ունի:

Ստամբուլում ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչների մեծամասնությունը աշխատում են ՀՀ ԱԳՆ-ում և կարիերային դիվանագետներ են: Այսպես Հայաստանը Թուրքիային մոտիկից ծանոթանալու հնարավորություն է ունենում: Իսկ Թուրքիան, Հայաստանում իր գրասենյակը բացելու և իր դիվանագետներին Հայաստանին ծանոթացնելու փոխարեն «աղաբեյ»-ի դիրքերից է նայում, մինչդեռ Հայաստանը իր դիվանագետներին Ստամբուլ է ուղարկում: Այդ պատճառով էլ Երևանում շատ լավ հասկացան Նալբանդյանի և Դավութօղլուի հանիպման և տեղահանության վերաբերյալ Դավութօղլուի դրանից առաջ ասածները: Հայաստանը Թուրքիային լավ է հասկանում, Հայաստանը Թուրքիային լավ է ճանաչում: Գիտի, թե որ խոսքերը որ թուրք դիվանագետներին և քաղաքական գործիչներին են պատկանում: Հայաստանը հասկանում է, որ վարչապետ էրդողանի’ Հայաստանի քաղաքացիներին արտաքսելու ապառնալիքի տակ ինչ է քողարկված. մեծ երկրի ներքին գործերի նախարարի «Խոջալու»-ի ջարդերին նվիրված միջոցառմանը մասնակցելը կրտսեր եղբոր հանդեպ արտահայտած վերաբերմունքի դրսևորումն է:

Այդ պատճառով էլ Հայաստանում Դավութօղլուի այս երևանյան այցը շատ չէր արծարծվում: Բացի դրսում 100 հոգուց բաղկացած խմբի ցույցերից, հայկական ԶԼՄ-ները թուրքական մամուլում ԼՂ-ի հետ կապված չափազանցված լուրերը ուշադրության չեն արժանացրել:

Նալջըն նշում է, որ Հայաստանում բոլորը գիտեն այն մասին, որ ԼՂ-ի հիմնահարցը օրակարգ մտցնելու Թուրքիայի փորձերն անհնարին են: Այդ միտքը նոր չէ: Տարիներով կուլիսների ետևում շրջանառվում է այդ հարցը: Սակայն Հայաստանը երբեք վերոնշյալ խնդիրը բանակցային սեղանին չի ընդունի: Նալբանդյանը ՍԾՏՀ կազմակերպության 6 ամսյա նախագահությունը Բուլղարիային փոխանցելու ժամանակ կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողների հարցերին ի պատասխան հստակ շեշտել էր, որ «մինչ օրս Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակիցն ենք եղել, և այսուհետ էլ այդպես է լինելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում