Լիբանանում պայթեցրել են Հըզբոլլահի գրասենյակը

Լիբանանի արևելքում գտնվող Բալբաք քաղաքի Սուբուբա գյուղում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել «Հըզբոլլահ»-ին պատկանող գրասենյակի մոտ: Նախնական տեղեկություններով’ պայթյունը միայն նյութական վնասներ է պատճառել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել: Տեղեկություններ կան, որ մահապարտ-ահաբեկիչը մեքենան կայանել է կուսակցության գրասենյակի մոտ, ապա պայթեցրել այն:

Ավելի վաղ դեկտեմբերի 15-ի երեկոյան Լիբանանի հարավում գտնվող Մեջդալյուն խաչմերուկի մոտ անհայտ անձինք հարձակվել են Լիբանանի բանակի հսկիչ-անցագրային կետի վրա: Զինված անձանցից մեկը պայթեցրել էր իր ձեռքին գտնվող նռնակը, որի հետևանքով Լիբանանի բանակի անդամներից մեկը զոհվել է, ևս 2 -ը և մեկ քաղաքացի վիրավորվել են: Բացի դրանից, մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սայդա քաղաքում: Անհայտ անձը ռումբ է նետել բանակի զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու զինծառայող վիրավորվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում