Սաակաշվիլին Նյու Յորքից է բարեփոխում Վրաստանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքի մի շարք առաջատար համալսարաններում աշխատում է Վրաստանի վերախոխումների ծրագրի շուրջ: Այս մասին նա հայտարարել է ուկրաինական «112 Украина» հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ’ ի պատասխան այն հացին, թե ինչ է նա անում ՆյուՅորքում և ինչու չի վերադառնում Վրաստան:

«ԱՄՆ-ում ես մի քանի համալսարաններում աշխատում եմ Վրաստանը ռեֆորմների ենթարկելու ծրագրի շուրջ: Ժամանակին ես ավարտել եմ Կոլումբիայի համալսարանը և ապրել եմ Նյու Յուրքում: Թբիլիսիից և Կիևից հետո Նյու-Յորքն ինձ համար ամենահարազատ քաղաքն է: Ես շատ հետաքրքիր և լավ առաջարկ ունեմ ամերիկյան առաջատար համալսարանի կողմից: Այդ ծրագրի իրականցաման ավարտից հետո, բնականաբար, ես կվերադառնամ Վրաստան»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում