Ռուսաստանն Ուկրաինայի բյուջեին աջակցելու նպատակով կտրամադրի 15 միլիարդ դոլլար

Ռուսաստանը որոշում է կայացրել Ուկրաինայի կառավարության թողարկած արժեթղթերում տեղակայել 15 մլրդ դոլլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Interfax-ը, այս մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը’ հավելելով, որ այդ գումարները տրամադրվելու են Ռուսաստանի Ազգային բարօրության ֆոնդից:
«Հաշվի առնելով ու կրաինական տնտեսության առջև ծառացած բարդությունները, որոնք հիմնականում կապված են եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ’ Ուկրաինայի բյուջեին աջակցելու նպատակով ՌԴ-ն կայացրել է այս որոշումը»,- ընդգծել է Պուտինը:
Միաժամանակ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել է, որ ուկրաինական եվրոբոնդերի որոշ մասը կթողարկվի այս տարի, իսկ մնացած մասն արդեն 2014թ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում