Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանական մաքսակետի ղեկավարը

Թուրքիայում ձերբակալվել է Սարդարի շրջանի մաքսային անցակետի ղեկավար Միրմուհամեդ Սեիդովը: Այս մաիսն տեղեկացնում է musavat.com-ը’ հղում կատարելով Haberler.com-ին:

Սեիդովը ձերբակալվել է Կարսի օդանավակայանում կազմակերպված հանցավորության և մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից Դիլուջու մաքսային անցակետում անցկացված կորուպցիայի և մաքսանենգության դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում: Մաքսային կետի ղեկավարը Կարսից Իգդիր է տեղափոխվել: Ոստիկանության բաժանմունք է ժամանել Թուրքիայում Ադրբեջանի կոնսուլ Իգդիր Ասիման Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում