Ուկրաինան եղբայրական երկիր Է, և Ռուսաստանը պարտավոր Է աջակցել նրան դժվարին իրավիճակում. Պուտին

Ուկրաինան եղբայրական երկիր Է, եւ Ռուսաստանը պարտավոր Է աջակցել նրան դժվարին իրավիճակում, սա Է մեր որոշումների գլխավոր պատճառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ի կեսօրին Մոսկվայում մեկնարկած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ուկրաինային վարկավորելու եւ այդ երկրի համար գազի գինը նվազեցնելու որոշումն ընդունվել Է Ուկրաինայի տնտեսական, սոցիալական ու քաղաքական բարդ իրադրության կապակցությամբ, ասել Է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել Է, որ Մոսկվան դեմ չԷ Ուկրաինայի եւ Եվրոպայի ասոցացմանը, բայց նա կպաշտպանի իր շուկան:

Այսօր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլիս ասուլիս Է անցկացնում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այն կդառնա անցնող տարվա արդյունքների յուրատեսակ ամփոփումը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ միջոցառմանը հավատարմագրված են հազարից ավելի լրագրողներ, որոնք ներկայացնում են ինչպես ռուսական, այնպես Էլ արտասահմանյան ԶԼՄ-ները:

Պուտինը պետության ղեկավարի կարգավիճակում այս ձեւաչափով լրագրողների հետ հանդիպում Է իններորդ անգամ: Առաջին մեծ մամուլի ասուլիսը տեղի Է ունեցել 2001 թվականին:

Նախորդ ութ հանդիպումների ընթացքում նախագահը լրագրողների հետ միագումար շփվել Է 24 ժամ 59 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում