Ադրբեջանական «մշակութային կողոպուտին» օգնում են տարբեր երկրների ղեկավարներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համալրել է Նիզամի Գյանջևի անվան միջազգային կենտրոնի շարքերը:

Այս տարվա նոյեմբեր ամսին կենտրոնի անդամներ էին դարձել տարբեր երկրների նախկին ղեկավարներ: Նրանց թվում են’ Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտիսկուն, Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, Էստոնիայի նախկին նախագահ Արնոլդ Րյուտերը և Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերը

Նիզամի Գյանջևի անվան միջազգային կենտրոնը ստեղծվել է 2012թ-ի սեպետեմբերին Լատվիայի նախկին նախագահ Վայրի Վիկե-Ֆրեյբերգի, Ալեքսանդրովյան գրադարանի տնօրենի և Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Իսմաիլա Սերագելդինայի կողմից:

Այս կառույցի հիմնական նպատակը Նիզամի Գյանջևիի գրական ժառանգության պրոպագանդումն է աշխարհով մեկ: Հարկ է նշել, որ թեպետ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում պոետին աշխարհին ներկայցնելու իբրև ադրբեջանցի նշանավոր պոետ, սակայն իրականում Նիզամին իրանցի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում