Մարգվելաշվիլին կմեկնի Ադրբեջան

Հաջորդ շաբաթ սպասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցը Ադրբեջան: Այս մասին հայտնում է «Թրենդ»-ը’ հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրներին:Դա Գեորգի Մարգվելաշվիլիի առաջին այցն է Ադրբեջան’ հոկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Այցի ընթացքում ծրագրվում է երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարների քննարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում