Կարսի քաղաքապետը հակահայկական հայտարարություններ է արել

Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը թուրքական հեռուստաալիքներից մեկով ելույթում հանդես է եկել հակահայ հայտարարություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, նա ասել է, թե քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվել, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը չի բացվելու:Բոզքուշը հեռուստադիտողներին ադրբեջանական հորինվածքներ է պատմել, թե իբր հայերը «շատ դաժան են վարվել ադրբեջանցի կանանց, երեխաների եւ ծերերի հետ»: Թուրք քաղաքապետը շարունակել է իրենց հատուկ խեղաթյուրող ոճով’ հայտարարելով, թե Կարսի սահմանում ամռանը Հայաստանի տարածք անցած քաղաքացուն, ում նա որպես հովիվ է ներկայացրել, սպանել են հայերը’ չնայած արդեն բազմիցս հայտարարվել է, որ Թուրքիայի քաղաքացին հայկական սահմանն անցել էր վրեժխնդրության նպատակով եւ սպանվել ռուս սահմանապահների կողմից:

Նա նաեւ նշել է, թե իրենք չունեն հայկական սահմանը բացելու կարիքը, քանի որ կառուցվող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը «լուծելու» է իրենց տնտեսական խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում