Վրաստանը 2013 թվականին ավելի քան 100 մլն եվրոյի օգնությոն Է ստացել Եվրամիությունից

Բարեփոխումները շարունակելու համար Վրաստանը 2013 թվականին «ավելի քան 100 մլն եվրոյի օգնություն» Է ստացել Եվրամիությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է հանրապետության եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցերի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:«Վրաստանի նոր իշխանությունները,- նշել Է նա,- շարունակել են բարեփոխումները, ժողովրդավարական ու ազատ պայմաններում անցկացրել նախագահական ընտրություններ, ինչը շատ կարեւոր Էր երկրի համար»: Պետրիաշվիլին ասել Է, որ Եվրամիության կողմից որպես օգնություն ստացված ավելի քան 100 մլն եվրոն «ուղղորդվել Է երկրում կոնկրետ բարեփոխումների իրականացմանը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում