Իսրայելը ազատ առևտրի գոտի է ստեղծում Մաքսային միության հետ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ 2014թ.-ին Իսրայելի, Ռուսաստանի ու Մաքսային միության մեջ մտնող ևս երկու երկրների’ Ղազախստանի ու Բելառուսի միջև առանց մաքսատուրքի առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր պետք է մշակվի եւ ստորագրվի:

 Իսրայելի ԱԳՆ ղեկավարը այս մասին  գրառել է Facebook-ի իր էջում:Լիբերմանը նաև նշել է, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնանագրի ստորագրումը ազդանշան կհանդիսանա բիզնես-ընկերակցությանը, որ Մաքսային միության երկրների և Իսրայելի միջեւ գործընկերային հարաբերություններին Թել Ավիվում շատ դրական են վերաբերվում, քանի որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումն արձանագրում է քաղաքական հարաբերությունների որոշակի բարձր մակարդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում