ԵԱՀԿ-ն ՌԴ-ին մեղադրել է ԶԼՄ-ների խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ

Դեկտեմբերի 17-ին  Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում էլեկտորնային և ոչ էլեկտրոնային մամուլի  խոսքի արտահայտման ազատության սահմանափակմանը:

Վերջինիս կապակցությամբ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր մտահոգություն է հայտնել, այս մասին նշվում է ԵԱՀԿ –ի պաշտոնական կայքէջում:

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը կոչ է արել Պետդումայի պատգամավորներն վերջնականապես չընդունել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում Գլխավոր դատախազին և նրա տեղակալներին արգելափակել այն ինտերնետային կայքերը, որոնցում, ըստ նրանց, կհրապարակվեն ծայրահեղական, ինչպես նաև կառավարության կանոնակարգերին հակասող հրապարակային միջոցառումներ անցկացնելու կոչեր:

Դունայա Միյատովիչը խիստ քննադատել է օրեսդրական այս փաթեթը՝ նշելով որ ծայրահեղականության դեմ պայքարը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի ՌԴ–ում սահմանափակվի ԶԼՄ-ների խոսքի ազատությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում