Զաքիր Հասանովը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եկող շաբաթ պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Ինչպես նշում է ԱՊԱ-ն , Հասանովի գլխավորած պատվիրակությունը, որը դեկտեմբերի 24-25-ին կգտնվի Անկարայում, հանդիպումներ կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազի, գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզալի, ինչպես նաեւ այդ երկրի ղեկավարության հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցի շրջանակում կայցելի Թուրքիայի ավիացիոն TAI եւ ASELSAN ընկերություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում