Ադրբեջանում վահաբականները պատանդ են վերցրել ոստիկաններին

Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ) տեղացի վահաբականներից (արմատական իսլամի հետեւորդ աղանդ) մեկը, ձեռքի նռնակ պայթեցնելու սպառնալիքով, «Սպաների տան» մոտ պատանդ է վերցրել 5 ոստիկանի: Այս մասին  հայտնում է azadlig.info լրատվական կայքը:

Միջադեպի հետ կապված’ Գյանջայում տագնապ է հայտարարվել: Դեպքի վայր են ուղարկվել ՆԳՆ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ոստիկանությունը գործողություն է ծրագրում վահաբական ահաբեկչին վնասազերծելու համար: Ադրբեջանի ՆԳՆ-ն միջադեպի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում