Սաակաշվիլին հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը եւ Անվտանգության ծառայությունը բավարարել են Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարյովի պահանջը՝ երկիր 36 մարդու մուտքի արգելք սահմանելու մասին, որոնց թվում Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այդ մասին  տեղեկացնում Է  «Կոմերսանտ Ուկրաինին»:

Նաեւ ցուցակում հայտնվել են Վրաստանի եւս 29 քաղաքացիներ, Սերբիայի մեկ քաղաքացի եւ ԱՄՆ-ի հինգ քաղաքացի, որոնց թվում Է Ջոնս Հոպկինսի համալսարանին կից Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնի գիտական աշխատակից Տարաս Կուզոն, խորհրդարանի եվրոպական ինտեգրացման հարցերի կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ Անդրեաս Ումլանդը, ինչպես նաեւ Ֆինկ Բրայնը, Վասիլիկ Միրոնը, Ալեքսանդր Ռոսը:

Նրանց բոլորին կասկածում են «երկրի իրադրության ապակայունացման նպատակով ընդդիմության հետ կոնսուլտացիաներ վարելու մեջ»:

Կիեւում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հրատարակությանը հայտնել Է, որ արդեն երկիր չի կարողացել մուտք գործել Ցարյովի պահանջագրում նշված երեք մարդ:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին դեկտեմբերի սկզբին այցելել Է եվրաինտեգրացման կողմնակիցների բողոքի ակցիաների ասպարեզ դարձած Կիեւ եւ պաշտպանել հանրահավաքի մասնակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում