Գյուլն առայժմ լռում է կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շարունակում է լռություն պահպանել ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով երկրի օրակարգը ցնցած երեք նախարարների որդիների, իշխանության հետ համագործակցած մի շարք հայտնի գործարարների ձերբակալությունների հարցում: 

Թուրքական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Գյուլը խոստացել էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ուղղված ապօրինությունների հետ կապված ձերբակալությունների հարցին անդրադառնալ այսօր:

«Սակայն նախագահական պալատում կազմակերպված Մշակույթի եւ արվեստի մեծ պարգեւների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում նախագահ Գյուլը չի անդրադարձել Թուրքիան ցնցած այդ հետաքննությանը», -գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում