Բարաք Օբաման հնարավոր է ամուսնալուծվի

Ամերիկյան The Nation հրատարակությունը հաղորդել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ առաջին տիկնոջ հնարավոր մոտալուտ ամուսնալուծության մասին: Լրագրողների տվյալներով՝ ամուսինները քնում են տարբեր ննջարաններում:

Լրագրողները պնդում են, որ ԱՄՆ-ի նախագահն իր ամուսնու կողքին Է մնում հիմնականում երեխաների եւ քաղաքական կարիերայի պատճառով:

Հրատարակության տվյալներով՝ Միշել Օբաման արդեն ամուսնալուծությունը քննարկել Է իրավաբանների հետ եւ պատրաստվում Է տեղափոխվել:

The Nation-ը նշում Է, որ ամուսինների հարաբերությունները բարդացրել Է ԱՄՆ-ի նախագահի պահվածքը Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ընթացքում, որտեղ Բարաք Օբաման լուսանկարվել Էր Դանիայի վարչապետ Հելլե Տոռնինգ-Շմիդտի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում