Թբիլիսիում հարյուրավոր Սանտա Կլաուսներ և Թովլիս բաբուներ նվերներ կբաժանեն երեխաներին

Թբիլիսիի կենտրոնի Ռուսթավելիի պողոտայում դեկտեմբերի 25-ի երեկոյան տեղի կունենա ամանորյա զվարճահանդես՝ հեքիաթների հերոսների և հարյուրավոր Թովլիս բաբուների (վրացական Ձմեռ պապի) եւ Սատա Կլաուսների մասնակցությամբ:

Զվարճահանդեսի, ինչպես նաև ամանորյա բազմաթիվ այլ միջոցառումների կամակերպիչներն են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը եւ Թբիլիսիի քաղաքապետարանը:

«Հավաքված երեխաները կդառնան չտեսնված հրաշքի վկաներ. նրանց առջև կկենդանանան հեքիաթների սիրելի հերոսները, որոնք կհրավիրեն Թովլիս բաբուներին և Սանտա Կլաուսներին: Նրանք երեխաներին կշնորհավորեն գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ և նրանց հետ միասին կվառեն ամանորյա տոնածառի լույսերը, նվերներ կտան երեխաներին»,- հաղորդել Է մշակույթի նախարարությունը:

Զվարճահանդեսի ավարտից հետո Թովլիս բաբուները և Սանտա Կլաուսները կնստեն հատուկ զարդարված ավտոբուսներ եւ կշրջեն ամբողջ քաղաքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում