Քարինտակի ինքնապաշտպանական մարտերը

Քարինտակի մարտում հաղթելը ադրբեջանցիների համար կարևոր նշանակությաւն ուներ, քանի որ գրավելով Քարինտակը ‘ ադրբեջանցիները նպատակ ունեին կիսել Արցախը, և այդպիսով ավելի դյուրին դարձնեին իրենց առաջխաղացումը: Քարինտակի մարտը ադրբեջանցիների համար այնքան կարևոր էր, որ այն ղեկավարելու համար Ադրբեջանից ժամանել էր նրանց Պաշտպանության նախարար Մեհթիևը: Նա այնքան վստահ էր իր հաղթանակի վրա, որ անընդհատ իր զինվորների շրջանում կրկնում էր, որ շուտով նրանք Նոր Տարին դիմավորելու էին Ստեփանակերտում ‘ հայերի տներում: Բայց ինչպես ժամանակը ցույց տվեց Մեհթիևի ցանկություններից ոչ մեկը այդպես էլ իրականություն չդարձավ :

1992 թվականի հունվարի 26–ի առավոտյան հակառակորդը երկու կանոնավոր գումարտակով մոտ 800-900 մարդ, անցավ հարձակման: Հետաքրքիրն այն է, որ չնայած ադրբեջանցիները շատ լավ գիտեին, որ հայերը նրանցից մի քանի անգամ քիչ էին, միևնույն է, նրանք  վախենում էին հայերի հետ մարտի բռնվելուց: Փորձելով բարձրացնել իրենց զինվորների մարտական ոգին’ հնարամիտ ադրբեջանցի հրամանատարները զինվորներին մարտից առաջ թմրանյութ էին տվել, բայց ինչպես  ցույց տվեց ժամանակը անգամ դա նրանց չփրկեց:

Սկզբում ադրբեջանցիները, չցանկանալով կորուստներ տալ, բարձրունքից մի քանի այրվող անվադողեր և տակառներ են գլորում ձոր , բայց միևնույն է թշնամուն չի հաջողվում կոտրել հայերի մարտական ոգին: 90 հայ ազատամարտիկներ անհավասար մարտի դուրս եկան’ փորձելով պաշտպանել իրենց հողը և ընտանիքները։ Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը մանրամասն պլանավորել էր գործողությունները, շուտով պարզ է դառնում, որ նրանք չափից դուրս թույլ էին հայերին դիմագրավելու համար:

Ընդհանուր առմամբ , Քարինտակի ինքնապաշտպանական մարտը տևեց շուրջ 12 ժամ: Մարտի վերջում արդեն ադրբեջանցիների խոճապահար փախուստի էին դիմում’ մարտի դաշտում թողնելով իրենց վիրավոր ընկերներին: Ադրբեջանական կողմը թողեց մոտ 130 դիակ և մեծ քանակությամբ ռազմամթերք , իսկ հայկական կողմից նահատակվեց 21 հայորդի:

Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում 1992թ. հունվարի 26-ի Քարինտակի ինքնապաշտպանական մարտի մասին, քանի որ հայկական կողմը ցույց տվեց, որ կարող է հաղթել թե իրենից թվով մի քանի անգամ ավել և թե իրենից ավելի լավ զիված թշնամուն: Գյուղի համար մղված հերոսամարտը ռազմական պատմության մասնագետները, թերեւս,գնահատում են իբրեւ արցախյան պատերազմում արմատական շրջադարձի սկիզբ։ Ավելին` հենց Քարինտակի ճակատամարտից հետո սկսվեցին Արցախյան հաղթանակները:

Լենա ԲԱԼԴՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում