Պուտինը դարձել է Ռուսաստանի տարվա քաղաքական գործիչը

2013 թվականին վերստին տարվա քաղաքական գործիչ Է ճանաչվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ժողովրդականության ցուցանիշով երկրորդ տեղում Է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին  վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման տվյալները:

Ինչպես նշել Է ՀԿՈւՀԿ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը, հարցման մասնակիցների 44 տոկոսը տարվա քաղաքական գործիչ Է ճանաչել Վլադիմիր Պուտինին: 8 տոկոսով երկրորդ տեղում Է Սերգեյ Շոյգուն, եռյակը եզրափակում Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ֆյոդորովն ասել Է, որ անցյալ տարի եւս Պուտինը գլխավորել Է քաղաքական գործիչների վարկանիշը՝ հավաքելով 54 տոկոս: Երկրորդ տեղում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն Էր (16 տոկոս), երրորդում՝ Շոյգուն (13 տոկոս):

Հետևեք մեզ նաև Telegram-ում