Գեորգի Մարգվելաշվիլին ծաղկեպսակ Է դրել Զվիադ Գամսախուրդիայի շիրմին

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել Է Մթածմինդյան պանթեոն եւ հարգել նրա հիշատակը:

«Այսօր ես այն մարդկանց հետ միասին, ովքեր անսասան կանգնած են Վրաստանի պատմության շատ դժվարին ժամանակաշրջանում, որը շատերին Է դրել լուրջ, հաճախ բարոյական ընտրության առջեւ, եկել եմ այստեղ՝ Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին, եւ հարգել նրա հիշատակը: Մենք չգիտենք նրա մահվան ստույգ ամսաթիվը, սակայն, առկա տեղեկատվության համաձայն, դա տեղի Է ունեցել հենց այս ժամանակահատվածում: Ես հարգել եմ նաեւ Մերաբ Կոստավայի հիշատակը»,-հայտարարել Է Գեորգի Մարգվելաշվիլին:

Նախագահի գնահատմամբ՝ Զվիադ Գամսախուրդիան եւ Մերաբ Կոստավան այն քաղաքական առաջնորդներն Էին, որոնք ժողովրդի հիացմունքն Էին առաջացնում ավելի քան քսան տարի առաջ:

Նշենք, որ Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին եկել Էին մարդիկ, ովքեր համարվում Էին նրա զինակիցները, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Զվիադ Ձիձիգուրին եւ Բիձինա Գուջաբիձեն: Մթածմինդյան պանթեոն Էր այցելել նաեւ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում