ԱՄՆ նախկին պաշտպանության նախարարը իր հուշագրքում քննադատել է Օբամային

ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հուշագիրք է հրատարակել (In Duty: Memoirs of a Secretary of War/Պարտք. Պաշտպանության նախարարի հուշերը պատերազմի ժամանակ), որտեղ խստորեն քննադատել է Օբամայի վարած ռազմական գործողություններիը Աֆղանստանում, այս մասին հայտնում է BBC-ին:

Գեյթսը իր հուշագրքում նշել է, որ դեռևս 2011 թվականի մարտին Օբաման արդեն իսկ հիասթափված էր և թերահավատորեն էր վերաբերվում Աֆղաստանում տեղի ունեցող ռազմական գործողություներին և չէր վստահում Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային,  միայն մտածում էր այնտեղից, հնարավորինս շուտ, ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին: Գեյթսը նշել է, որ Օբաման չի վստահել և թերահավատորեն է վերաբերվել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ուժերի հրամանատար Դեվիդ Պետերսոնին և առհասարակ տեղի ունեցող ռազմական գործողություններին:

ԱՄՆ նախկին պաշտապանության նախարարը հուշագրքում նշել է, որ Աֆղաստանում տեղի ունեցողը Օբաման երբեք չի համարել իր պատերազմը, և Օբամայի համար միակ հարցը է այն է եղել է այն՝ ի վերջո ինչպես արագ ավարտվի այդ ամենը և դուրս բերի ԱՄՆ զորքերը այդտեղից:

Գեյթսը իր հուշերում քննադատել է նաև «Սպիտակ տան» վարած քաղաքկանությունը՝ որակելով այն տարբեր ոլորտներում իրականցվող  «տոտալ վերասկողության քաղաքականություն»՝ մասնավորպես  նշելով «Սպիտակ տան»  միջամտությունը Պետագոնի գործերին:

Գեյթսը Օբամայի կառավարման ոճը համեմատել է Նիքսոնի կառավարման ոճի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում