Ռուսաստանը կապահովի Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի համաձայնեցումը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությանը եւ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությանը հանձնարարել Է մինչեւ այս տարվա ապրիլի 17-ն ընկած ժամկետում ապահովել Բելառուսի եւ Ղազախստանի հետ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաեւ սույն փաստաթղթի վավերացման օրինագծի նախապատրաստումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ի կատարումն Դաշնային ժողովին պետության ղեկավարի ուղերձի իրագործման ուղղությամբ ՌԴ-ի նախագահի դեկտեմբերի 27-ի հանձնարարությունների ցանկի՝ կառավարության ղեկավարի ցուցումների ցուցակը հրապարակված Է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում:

«Արդյունքների մասին զեկուցել ՌԴ-ի կառավարությանը, համապատասխան զեկույցների նախագծերով՝ Ռուսաստանի նախագահին»,- նշված Է www.government.ru. կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում