Վրաստանի նախագահը կայցելի Թուրքիա

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հունվարի 20-ին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին  հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Վրաստանի նախագահը Անկարայում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո Գեորգի Մարգվելաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Բրյուսել’ նոյեմբերին: Ավելի վաղ նշվել էր, որ Մարգվելաշվիլին կայցելի Ադրբեջան, սակայն հետո այդ այցն անհայտ պատճառով չեղյալ էր հայտարարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում