Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեւոր այրերը կկատարեն «Խոկման» արարողություն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հունվարի 14-ին’ ժամը 18:00-ին, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ տեղի կունենա «Խոկման» տարեսկզբյան արարողությունը: Միջոցառման ընթացքում քարոզով հանդես կգա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողությունը:

Հավարտ արարողության’ «Խոկման» արարողության մասնակիցները «Տէր, ողորմեա…»-ի’ ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործերի հաջողության համար: Հետայսու «Խոկման» արարողությունների շարքը կվերականգնի իր բնականոն ընթացքը: Արարողությունները կմեկնարկեն ամեն երեքշաբթի՝ 18:00-ին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ քահանայի նախաձեռնությամբ «Խոկման» արարողությունը ? ?շարունակի կրել «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը:

Խոկման արարողության ընթացքում ընթերցվում է աղոթք, հետո քարոզ է լինում, այնուհետեւ անջատվում են եկեղեցու բոլոր լույսերը, եւ հոգեւոր երգեցողության, թույլ մոմերի լուսավորության ներքո հավատացյալը խոկում է, այսինքն’ ինքն իր մեջ վերլուծում է լսածը, քաղում այն, ինչ պետք է իր կյանքի այդ պահի համար եւ աղոթում: Խոկման մասնակիցները բացառիկ միջավայր են ունենում Մայր Եկեղեցու զորացման, հայրենիքի եւ ժողովրդի բարօրության, հոգեւոր վերելքի համար խորհելու, մտորելու, աղոթելու, իրենց հոգեւոր վիճակը քննելու եւ գնահատելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում