Հարավային Օսեթիայի դիրքորոշումն անփոփոխ Է Վրաստանից անկախության հարցում

Հարավային Օսիայի արտաքին քաղաքական ուղեգիծը, անկախ այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, կմնա անփոփոխ՝ անկախություն Վրաստանից եւ գործընկերություն Ռուսաստանի հետ: Այդ մասին  հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար, «Նոր Օսիա» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանակոեւը:

Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունները «հերթական քայլն են մեր պետականության ամրապնդման եւ պետական ինստիտուտների զարգացման ճանապարհին», ասել Է նախարարը: «Հարավային Օսիայում հասարակությունը բավականին կոնսոլիդացված Է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության հարցերում եւ Վրաստանի Հանրապետության նկատմամբ իր դիրքորոշման մեջ, իսկ «Նոր Օսիա» կուսակցությունը՝ որպես հասարակության բաղկացուցիչ մաս, նույն այդ սկզբունքների հետեւորդն Է»,- նշել Է Սանակոեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում