Մահացել է Իսրայելի նախկին վարչապետը

Ութ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո հունվարի 11-ին Իսրայելում 85 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը, ով համարվում էր Իսրայելի պատմության ամենահակասական կերպարներից մեկը:

Իսրայելցի հայտնի զինվորականը մահացել է Թել Ավիվի մոտ գտնվող Թել Հաշոմեր հիվանդանոցում. 2014-ի հունվարի սկզբին բժիշկները հայտնել էին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:2001-ից Իսրայելի վարչապետ համարվող Շարոնին 2005-ի դեկտեմբերին կաթված էր խփել: 2006 թվականի հունվարի 5-ից ավելի ուժեղ կաթվածից հետո Շարոնը կոմայի մեջ էր ընկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում