Ադրբեջանական բանակի զինվորը ինքնասպանություն է գործել

Ադրբեջանական բանակում ինքնասպանության հերթական դեպքն է տեղի ունեցել: Իրեն ամրակցված ինքնաձիգով հունվարի 12-ին երեկոյան ինքնասպանություն է գործել արդարադատարության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվում տեղակայված պահպանության գնդի 23-ամյա զինվոր Ջոշգուն Էլշադ օղլու Ռզաեւը: Նա տեղում մահացել է:

Այս մասին հայտնում է APA լրատվակա ն գործակալությունը:Ջոշգուն Ռզաեւը պարտադիր զինծառայության էր կանչվել 2013 թ-ի հուլիսին Բեյլագանի շրջանից: Բաքվի ռազմական դատախազությունը փաստի առնչությամբ քրեական գործ է սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում