Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Ֆրանսիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկօրյա պաշտոնական այցով հունվարի 13-ին մեկնել է Ֆրանսիա: Այս մասին, ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:Ենթադրվում է, որ այցի ընթացքում Հասանովը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիոյի, ինչպես նաեւ պաշտպանական արտադրությամբ զբաղվող մի շարք ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմանի համագործակցության հեռանկարները, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: Ենթադրվում է, որ այցի շրջանակում կստորագրվի երկու երկրների ՊՆ միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում