Գյուլը հանդիպել է ընդդիմության առաջնորդներին

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երկրի ընդդիմության ղեկավարներին հրավիրել է նախագահական Չանքայա պալատ:  Այս մասին տեղեկացնում է Հուրիեթը:Նախագահական են հրավիրված Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Ազգայնական շարժում» կուսակցության առա ջնորդ Դևլեթ Բահչելին և քրդական «Խաղաղությունը և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը:Նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկելու են «Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդում» փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում