Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է չորրորդ ինքնասպանության դեպքի մասին

Ադրբեջանական բանակում այս տարվա ընթացքում չորորդ ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել: Նման հայտարարություն է տարածել  Ադրբեջանի ՊՆ-ն: Արցախի հետ սահմանին, Ակնի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 18-ամյա զինվոր Ռուստամ Ֆիրուդին օղլու Գուլիեւը իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել:

Նա պարտադիր զինծառայության էր կանչվել Բաքվի Նասիմիի շրջանից: Զորամասի եւ ռազմական դատախազության աշխատակիցները հետաքննում են զինվորի իքնքնասպանության դիմելու պատճառը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է զինվորի մահվան փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում