Զարիֆը կհանդիպի Պուտինի և Լավրովի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունվարի 16-ին կժամանի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Մուհամեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը մեկօրյա այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-գործակալությունը մեջբերել Է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանայիի հայտարարությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում