ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի ՄԽ համանախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) գտնվում են Բեռնում, որտեղ խորհրդակցություններ են անցկացնելու Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ: «Հույս ունենք, որ հակամարտությունների կարգավորման Շվեյցարիայի օրինակը կարող է լավագույնս օգնել Կովկասին»,-նշված է գրառում իր թվիթերյան էջում կատարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է 2014 թվականի հունվարի 1-ից: Դիդյե Բուրկհալտերը հայտարարել էր, որ իր երկրի նախագահության շրջանում առաջնայնություններից մեկը հանդիսանալու է սառեցված հակամարտությունների կարգավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում