Ադրբեջանական կառավարական կազմակերպությունը վերջնագիր է ներկայացրել Մարգվելաշվիլիին

Մոտ օրերս սպասվում է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցը Ադրբեջան, որ կապակցությամբ ադրբեջանական կաառավարության հետ սերտ առնչություն ունեցող «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» մեղադրական նամակ է ուղղել վրացական կառավարությանը:

Նամակում նշվում է, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը միանշանակ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Վրաստանը նման կեցվածք չի որդեգրել Ադրբեջանի նկատմամբ: Նրանք մեղադրում եմ Վրաստանին չեզոք քաղաքականություն իրականցնելու մեջ: Կազմակերպությունը վերջանգիր է ներկայացնում Մարգվելաշվիլիին’ պահանջելով ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այնուհետև կազմակերպությունը պահանջել է ավելի շատ իրավունքներ տալ Վրաստանում ապրող ադրբեջանական փոքրամասնություններին: Դժգոհությունէ հայտնվել նաև որոշ տեղանունների ադրբեջանական տարբերակը վրացական սարքելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում