Սիրիական բանակը ամրապնդել է դիրքերը Հալեպի օդանավակայանի շրջակայքում

Սիրիական բանակի հրամանատարությունը հունվարի 14-ին հայտարարել է, որ բանակը ամրապնդել է անվտանգությունը Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքում և հսկողություն հաստատել Սինաիյա քաղաքի, ինչպես նաև Ալ Բաբ քաղաքը Հալեպին կապող ճանապարհի վրա:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը իր հսկողության տակ է վերցրել ազ Զարազուր, աթ Թաանա, աս Սբեհիա, ալ Մուրթաֆա-53 շրջանները: Նշված շրջաններում հայտնաբերվել են մի քանի թունելներ: Բախումների ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել, առգրավվել են նրանց պատկանող զենքերը: Պարզվել է, որ սպանված զինյալների թվում եղել են Ադրբեջանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Թունիսի, Մարոկկոյի, Քուվեյթի և Եգիպտոսի քաղաքացիներ:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ զինված խմբավորումները Հալեպի շրջանում 11 գյուղերի վրա հսկողություն են հաստատել: Աղբյուրի տեղեկացմամբ’ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը մահապատժի է ենթարկել «Ահրար աշ Շամ» խծմբավորման 46 անդամների:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ վերջին 9 օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «ԴԱԻՇ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 700 զինյալ է սպանվել: Ակտիվիտսները տեղեկացրել են, որ սպանվածներից 351-ն ականապատ մեքենաների պայթյունների զոհ է դարձել: Նրանցից 53-ը մահապատժի է ենթարկվել, իսկ 16-ը՝ մահապարտ ահաբեկչներ են եղել, ովքեր ինքնահրկիզվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում