ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի ձևաչափը փոփոխություններ է կրել

Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հունվարի 28-ին կայանալիք գագաթնաժողովի ձևաչափը որոշակի փոփոխությունների կկրի:Ա յս մասին հայտարարել է ՌԴ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը:

Նա տեղեկացրել է, որ գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման լինելու է ՌԴ-ԵՄ առևտրային համագործակցությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային ձևաչափերում կ ողմերի ստանձնած պարտավորությունները: Ուշացկասի խոսքով’ քննարկվելու են նաև «վերջին շրջանում առաջացած որոշակի տարաձայնությունները»’ նկատի ունենալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները:

Գագաթնաժողովը սկսվելու է կողմերի պատվիրակությունների ղեկավարների հանդիպմամբ, որին մասնակցելու են հիմնական խորհրդականները, որին հետևելու է աշխատանքային ճաշը և ավանդական մամուլի ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում