Մոսկվայում ադրբեջանցու են սպանել

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:Ադրբեջանցի տղամարդու դին հայտնաբերվել է Մոսկվայի հարավում: Ռուս իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ադրբեջանցին մահացել է դանակի ստացած հարվածների հետևանքով: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն սպանության հեղինակներին և դրա դրդապատճառները պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում