SOCAR-ը գնել է ռումինական նավթային ընկերության բոլոր բաժնետոմսերը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը’ SOCAR-ը, գնել է « SOCAR Petroleum SA » ռումինական կազմակերպության վերջին 10 տոկոս մասնաբաժինը: « SOCAR Petroleum SA-ն ստեղծվել է 2011թ-ին «Romtranspetrol » -ի 90 տոկոս բաժնեմասերի ձեռքբերումից հետո:

Բացի դրանից, Ռումինիայում իր գործունեությունն ընդլայնելու համար SOCAR-ը մտադիր է մեծացնել «SOCAR Petroleum » -ում ներդրված կապիտալը’ հասցնելով 35 միլիոն եվրոյի:

«Այս գործարքը մեր ընկերության ռազմավարության մի մասն է’ ամրապնդել մեր դիրքերը Ռումինիայի շուկայում: 2014թ-ին կնքված գործարքը նոր խթան է հանդիսանում մեր ընկերության համար »,- նշել է SOCAR-ի ռումինական ներկայացուցիչ Խամզա Կարիմովը:

SOCAR –ը ռումինական շուկա է մուտք գործել 2011թ-ի դեկտեմբերին մի քանի բենզալացակայաններով, որոնց թիվը ներկայումս հասել է 22 միավորի:

Նշենք, որ SOCAR-ը բենզալցակայանների ցանց ունի Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում և Շվեյցարիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում