Իրաքի տարբեր շրջաններում պայթյունների զոհ է դարձել մոտ 50 մարդ

Իրաքի երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով նախնական տեղեկություններով հունվարի 15-ին 47 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյուններից մեկը տեղի է ունեցել Դիյալի մարզում, որի հետևանքով 15 մարդ զոհվել է, մոտ 25-ը՝ վիրավորվել: Բացի դրանից, ականպատ մեքենա է պայթել մայրաքաղաք Բաղդադում, որի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել տասնյակից ավելի մարդ:Պայթյուններ տեղի են ունեցել նաև հունվարի 14-ին, որոնք խլել են 6 մարդու կյանք, բացի այդ, վիարվորվել է 18 մարդ:

Իրաքում 2008թ.-ի ապրիլից ի վեր ամենաարյունալի ամիս է համարվել 2013թ.-ի հոկտեմբերը, որի ընթացքում զոհվել է 964 մարդ: Իրաքում վերջին շրջանում ահաբեկչական գործողություններ են ծավալում նաև Իրաքի և Շամի իսլամական պետություն կոչվող խմբավորման անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում