Հանդիպել են Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները

Իրանը հուսով Է, որ Ռուսաստանի կշարունակի կարեւոր դեր խաղալ իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման գործում: Այդ մասին Մոսկվայում հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:Դրա հետ մեկտեղ նախարարը նշել Է, որ Ռուսաստանը և Իրանը ունեն ընդհանուր մարտահրավերներ, որոնցից մեկն առկա Է տարածաշրջանում և սպառնում Է բոլորին՝ դա ծայրահեղականությունն Է: Զարիֆի խոսքով՝ այդ հիմնախնդիրն ահաբեկչության ձևով դրսևւորվում Է աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում՝ Ռուսաստանում: Այդ առնչությամբ Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ցավակցություն Է հայտնել Ռուսաստանին Վոլգոգրադում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, նոր պատեգրազմի կանխման գործում,- ասել Է Զարիֆը:- Վստահ ենք, որ Ռուսաստանի դերը առանցքային կլինի նաեւ «Ժնեւ-2»-ի անցկացման հարցում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում