ԵԱՀԿ գործող նախագահը խրախուսիչ նշաններ է նկատել ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Վիեննայում հունվարի 16-ին մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի նիստը, ուր ԵԱՀԿ գործող նոր նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը ներկայացրեց ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության առաջնահերթությունները: Ադրադառնալով հակամարտությունների կանխարգելման և կարգավորման ոլորտներում Շվեյցարիայի նախագահության դիրքորոշմանը՝ Բուրկհալտերը հատուկ անդ րադարձավ Հարավային Կովկասի և Արևմտյան Բալկանների հակամարտութուններին:«Մենք բոլորս կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում աջակցելու ձգձգված հակամարտությունների կարգավորման հետագա կայուն գործընթացին: Մենք քաջատեղյակ ենք, որ հնարավոր չէ առաջընթացի հասնել մեկ գիշերվա ընթացքում, և որ կարագավորումը հնարավոր չի լինի, եթե կողմերը հավատարիմ չլինեն դրան: Մենք հաստատապես հավատում ենք, որ այս հակամարտությունների կարգավորման գործընթացում հապաղելն այլընտրանք չի կարող լինել, ուստի ջանասիրաբար աշխատելու ենք քայլ առ քայլ առաջ շարժվել բոլոր գոծընթացներում»,- «Արմենպրես-ի փոխանցմամբ’ ներկայացրեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա նշեց, որ «որգևորիչ նշաններ է նկատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»: «Վերջին շաբաթներին խրախուսիչ նշաններ են արձանագրվել Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ի վեր ինտեսիվացել են բարձր մակարդակի շփումները կողմերի միջև: Սակայն շփման գծում տեղի ունեցող միջադեպերը շարունակում են մտահոգության մեծ տեղիք տալ»,- նշեց Շվեյցարիայի արտգործնախարարը: Նա ընդգծեց, որ իրենք պատրանքներ չունեն, թե խաղաղութ? ?ան հասնելու համար դեռ երկար և ընդարձակ ճանապար կա ացնցելու: Շվեյցարիայի նախագահությունը աջակցելու է Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կապրշիկի ջանքերին’ խրախուսելով նաև շփումը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների միջև:

2014թ. հունվարի 1-ին Ուկրաինայից Շվեյցարիային է անցել կազմակերպության նախագահությունը: Իր նախագահության ընթացքում Շվեյցարիան սերտորեն կաշխատի Սերբիայի հետ, որը կնախագահի կազմակերպությունը 2015թ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում