Եվրախորհրդարանի պատգամավորները կայցելեն Կիեւ

Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 28-29-ին 12 պատգամավորներից բաղկացած պատվիրակություն կուղարկի Կիեւ՝ գնահատելու Ուկրաինայի քաղաքական իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵԽ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Խորհրդարանականները մտադիր են Անկախության հրապարակում հանդիպել բողոքի մասնակիցների, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, Ուկրաինայի կառավարության անդամների, դատական մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,-ասել Է ԵԽ-ի աշխատակիցը:

Նրա խոսքով՝ ուղեւորության արդյունքների հիման վրա պատվիրակությունը կպատրաստի փորձագիտական գնահատական, որը կօգտագործվի «Արեւելյան գործընկերության» երկրների հետ Եվրամիության հարաբերությունների գերակայությունների վերաբերյալ ԵԽ-ի հատուկ զեկույցը կազմելիս: Այդ փաստաթղթի պատրաստումը հանձնարարված Է ԵԽ-ի՝ Ուկրաինայի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Պավել Կովալին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում