Օլանդը ոչ մի անգամ չի այցելել հիվանդանոցում գտնվող Ֆրանսիայի առաջին տիկնոջը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ մի անգամ չի այցելել հիվանդանոցում գտնվող իր քաղաքացիական կնոջը’ Վալերի Տրիերվեյլերին:Այդ մասին վստահեցնում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Միաժամանակ, ինչպես ընդգծում են լրատվամիջոցները, անհասկանալի է մնում, Ֆրանսիայի առաջին տիկնոջը չայցելելու որոշումն Օլանդինն է, թե նրա այցերից հրաժարվում է Տրիերվեյլերը: Ելիսեյան պալատում այդ լուրը չեն մեկնականում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ Ֆրանսիայի առաջին տիկինն արդեն մեկ շաբաթ է գտնվում է հիվանդանոցում, որտեղ վերականգնողական կուրս է անցնում: Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, որոնք վկայակոչում են Տրիեյվեյլերին մոտ անձանց, Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը գտնվում է «ծայրահեղ նյարդային լարվածության մեջ, ինչն ուղեկցվում է տրամադրության կտրուկ տատանումներով»:

Միաժամանակ, արևմտյան ԶԼՄ-ները գտնում են, որ հիվանդանոցում անցկացնելով այսքան ժամանակ, Տրիերվեյլերը «հոգեբանորեն շանտաժի է ենթարկում» իր քաղաքացիական ամուսնուն’ դավաճանության համար: Նախորդ շաբաթ ֆրանսիական Closer ամսագիրը հրապարակել է Օլանդի լուսանկարները, որոնցում նա իբր մոտենում է իր սիրուհու’ 42-ամյա ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեյի տանը: Բացի այդ, ամսագիրը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի 59-ամյա նախագահը Գայեյի հետ հանդիպումների համար բնակարան է վարձակալել, որը գտնվում է Ելիեսեյան պալատից երկու քայլ հեռավորության վրա

Հետևեք մեզ նաև Telegram-ում