ՀՀ-ում ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգում բանակային ավիացիայի Էսկադրիլիա Է ձևավորվել

«Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանում ձեւավորվել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրամանատարության բանակային ավիացիայի Էսկադրիլիա: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:Նախկինում Հայաստանում ՀՌՕ-ի ավիացիոն խմբավորումը բաղկացած Էր ՄիԳ-29 կործանիչների Էսկադրիլիայից, որը հակաօդային պաշտպանության մարտական առաջադրանքներ Էր կատարում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի շրջանակներում:

Բանակային ավիացիայի Էսկադրիլիայի կազմավորմամբ ավիախմբավորման կազմում կընդգրկվեն Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռներ, որոնք պլանավորվում Է գործի դնել զորքերի եւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի անձնակազմի փոխադրման ավիացիոն աջակցման հետ կապված խնդիրներ լուծելու համար:

Ավիաբազայի թռիչքային եւ ինժեներա-տեխնիկական անձնակազմի զինծառայողներին զննել Է բժշկական հանձնաժողովը, ինչից հետո նրանք ձեռնամուխ են եղել թռիչքների իրականացման: Ներկայում օդաչուները վարժական թռիչքներ են կատարում Դոնի Ռոստովում ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի հրամանատարության բազայում: «Էրեբունի» օդանավակայանում բանակային ավիացիայի Էսկադրիլիային ավիատեխնիկայի մատակարարումը պլանավորվում Է իրականացնել 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում