Էրդողանը պատրաստ է ուրանալ որդուն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է հրաժարվել որդուց, եթե վերջինս խառնված լինի երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի մեջ: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, վարչապետը հայտարարել է այն մասին, որ երկրի ընդդիմադիր ուժերը լուրջ և չհիմնավորված քարոզչություն են սկսել իր որդու դեմ:

«Ես շատ հստակ կասեմ հետևյալը. եթե երեխաներիցս որևէ մեկը ներքաշված լինի այս կաշառակերության մեջ, ապա ես կուրանամ նրան»,- հայտարարել է Էրդողանը կրոնական իմամ-հաթիփ դպրոցների հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում