Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասինհայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:Անկարայում ծրագրված է Մարգվելաշվիլիի պաշտոնական հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ:

Այցի շրջանակում երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: Մարգվելաշվիլին կհանդիպի նաև Թուրքիայի վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում