Ռուսաստանը խնդիրներ ունի «մերձավոր արտասահմանի» ընկալման հետ կապված. Թեդո Ջապրիձե

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թեդո Ջապրիձեի կարծիքով, Մոսկվան խնիդրներ ունի իր մերձավոր արտասահմանի կոնցեպցիայի ընկալման հարցում: «Lenta.ru»-ին տված հարցազրույցի ժամանակ Ջապրիձեն նշել է, որ Վրաստանի իշխանություններն ընտրել են առաջին ճանապարհը’ ռեալիզմի, պրագմատիզմի ուղին, կամ, ինչպես բնութագրում է Քիզինջերը, Realpolitik:

«Հարավային Կովակսում հավաքական անվտանգության տարրական էլեմենտ չկա: Այն չէր էլ կարող լինել ‘ հաշվի առնելով տարածաշրջանի պատմական ժառանգությունը’ կոնֆլիկտներ, պատերազմներ, բռնազավթված տարածքներ: Որոշ վրացի քաղաքական գործիչներ օրը երեք անգամ իրենց խոսքում հիշատակում են ԵՄ-ն և Արևմուտքը, սակայն, ես կարծում եմ, որ Եվրոպայի կողմից իրական աջակցության մասին դեռ վաղ է խոսելը: Եվրոպան զբաղված է իր ներքին խնդիրներով: Սակայն այսպես կոչված եվրոպական ուղին մեզ համար անհրաժեշտություն է’ մեր դեմոկրատական զարգացման, իշխանության ինստիտուտների ձևավորման և օրինականության հաստատման համար:Մեզ համար դեմոկրատական զարգացման այլ օրինակներ չկան: Մեր հյուսիսային հարևանը ոչ մի կերպ չի կաորղանում ցույց տալ քաղաքականության իր սեփական տարբերակները’ բարիդրացիականությունը, գոնե այնպիսին, ինչպիսին առաջարկել է Եվրոպան», – հայտարարել է վրացի պատգամավորը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես ասում էր Բոնապարտը, պատմության միակ արդյունքը աշխարհագրությունն է: ԽՍՀՄ-ն անհետացել է աշխարհի քարտեզից, սակայն Վրաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի հարևանը ( այդ փաստը իրական է, միշտ է և չփոփոխվող) դրանից բխող բոլոր խնդիրներով հանդերձ. « Լավ կլիներ, եթե Ռուսաստանն էլ հիշեր, որ Վրաստանն անկախ պետությունն է, որը երեբք չի նահանջի իր ռազմավարական շահերից….», – նշել է Ջապրիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում