Իրանի ռազմածովային ուժերի նավերն առաջին անգամ ռազմերթի են ուղեւորվել Ատլանտյան օվկիանոս

Իրանի ռազմածովային ուժերի մարտական նավերը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հեռավոր ռազմերթի են ուղեւորվել Ատլանտյան օվկիանոս, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայաըոչելով իրանական ՖԱՐՍ գործակալությունը: Նավախմբում, որը երեք ամսում պետք Է անցնի 25 հազար ծովային մղոն ճանապարհ, ընդգրկվել են «Սաբալան» Էսկադրային ականակիրը եւ «Խարք» օժանդակ նավը: «Նավերի խնդիրը կդառնա պայքարը ծովահենության դեմ եւ ուսումնա-վարժական միջոցառումներ անցկացնելը»,- Բենդեր Աբաս նավահանգստում հրաժեշտի արարողության ժամանակ հայտնել Է ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին:

Նրա տեղակալ Մահմուդ Մոուսավին, իր հերթին, նշել Է, որ, նավերն ուղարկելով միջազգային ջրեր՝ Թեհրանը ցանկանում Է հայտարարել խաղաղության եւ բարեկամության մասին, բայց միեւնույն ժամանակ մյուս երկրներին ցուցադրել իր պաշտպանական հնարավորութունները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ իրանական ռազմանավերի տեղաշարժերն առաջացնում են տարածաշրջանի մյուս պետությունների, մասնավորապես, Իսրայելի մեծ հետաքրքրությունը, որը «սադրանք» Է համարել անցյալ տարվա սկզբին Իրանի ռազմածովային ուժերի նավերի ժամանումը Սիրիայի նավահանգիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում