«Ալ-Քաիդան» պատրաստվում է ահաբեկչական գործողություններ կատարել Թուրքիայում
Նմանատիպ
Թուրքիայի հատուկ ծառայությունները լուրեր են տարածել այն մասին, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությանը կից «Իրաքի և Դամասկոսի իսլամական պետություն» կոչված խմբավորումը պատրաստվում է ահաբեկչական գործողություններ կատարել Թուրքիայում’ նպատակ ունենալով խափանել Սիրիայում հակամարտության կարգավորման բանակցությունները:շվում է, որ ահաբեկչական կազմակերպությունն արդեն Թուրքիայի տարածք է անցկացրել 20 ահաբեկիչներից կազմված մի խումբ:
Թուրքական հատուկ ծառայությունները նախազգուշացրել են այն մասին, որ խմբավորումը պատրաստվում է Թուրքիայի խոշոր քաղաքներում’ Անկարայում, Ստամբուլում և Հաթայում միաժամանակյա ահաբեկչական գործողություններ իրագործել հունվարի 22-24-ին: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ձեռք բերած տեղեկությունների համաձայն’ ահաբեկիչները նշել են նաեւ Թուրքիայում իրենց կողմից մահափորձ նախապատրաստվող անձանց անունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում